Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ասում է, թե ինքը արվեստի թշնամի չէ

Հունվար 14,2011 00:00

Կարսում գտնվող 48 մետրանոց հուշարձանը բարձր է Seyyit Hassan el Harkani պատմական մզկիթից: PanArmenian.net-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա ասելով, ինքը զգուշացրել էր քաղաքապետին այդ մասին դեռ այն ժամանակ, երբ շինարարությունը նոր էր սկսվում: «Բնական ու մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը եւս որոշել է, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Ես արվեստի թշնամի չեմ: Ես մոտ 4,5 տարի քաղաքապետ եմ եղել եւ ահա 7,5 տարի վարչապետ եմ: Ես երբեք արվեստի գործեր չեմ ոչնչացրել»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Թուրքիայի վարչապետը կարգադրել է ապամոնտաժել Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, որը պարզած ձեռք է ներկայացնում եւ գտնվում է Կարսի պատմական մասում տեղադրված թուրք զինվորների հուշարձանի հարեւանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել