2010թ.-ի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցվել է 670 արտակարգ պատահար, որից կեսից ավելին՝ 359 կամ 53,58%-ը, տեխնածին, 103-ը (15,37%)՝ տարերային, 208-ը (31,05%)՝ սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի դեպքեր: Զոհվել է 64, վնասվել՝ 221 մարդ, ընդհանուր նյութական վնասը՝ 948,717 միլիոն դրամ: 2009-ին Լոռու մարզում գրանցվել էր 470 արտակարգ պատահար, զոհվել՝ 56 մարդ, նյութական վնասը՝ ավելի քան մեկ միլիարդ դրամ:
Եթե 2009-ին ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցվել էր ընդամենը մեկ կեղծ կանչ, ապա անցած տարի՝ նման 4 կանչ է եղել:
Հետաքրքիր է, որ մարզում աճել է հրդեհների թիվը, սակայն նվազել դրանց հասցրած նյութական վնասի չափը: 2009-ին եղել է 128 հրդեհ եւ 52,482 միլիոն դրամի վնաս, իսկ 2010 թվականին՝ 321 հրդեհ եւ 25.898 միլիոնի վնաս: 33 հրդեհների նյութական վնասների չափերը դեռ ճշտվում են: