Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսահովիտում կմրցակցեն հանրապետականները

Հունվար 14,2011 00:00

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ:

Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Լուսահովիտ գյուղում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող համայնքապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկին համայնքապետ, ներկայումս չաշխատող Վոլոդյա Սարհատյանը: Երկու թեկնածուներն էլ հանրապետական են: Լուսահովիտը փոքր գյուղ է, հազիվ 400 բնակիչ ունի եւ այստեղ շատերն են իրար բարեկամ:

Իսկ Սարիգյուղում գործող համայնքապետ, հանրապետական Կոմիտաս Էլլարյանի հետ կմրցակցի անկուսակցական, ներկայումս չաշխատող Գագիկ Մադաթյանը:

Հանրապետականն ընդդեմ հանրապետականի «ձեւաչափով» ընտրությունը նորություն չէ: «Առավոտը» տեղեկացրել է, որ 2009-ին նման ընտրություն եղավ Տավուշի մարզի Աչաջուր, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում, իսկ 2010-ին, հանուն գյուղապետի աթոռի, հանրապետականը մրցում էր հանրապետականի հետ՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել