Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ջրծաղիկը շարունակվում է

Հունվար 14,2011 00:00

Անցած տարվա նոյեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տարածված է ջրծաղիկը: Ծննդյան տոներից հետո էլ վարակը դեռ տարածվում է: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում տոն օրերին բարդություններով 2 դեպք է գրանցվել, երկուսն էլ մանկապարտեզի տարիքի երեխա են եղել: Երեխաներից մեկին մայրաքաղաք է ուղարկվել՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Ջրծաղիկով վարակված եւ բարդություն ունեցող 8-ամյա մի աղջկա էլ Քաջարան քաղաքից ինֆեկցիոն բաժանմունքը երեկ է ընդունել:

Ըստ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկով վարակման մոտ 50 նոր դեպք է արձանագրվել: Ջրծաղիկը հիմնականում տարածված է մանկապարտեզահասակ եւ դպրոցահասակ երեխաների շրջանում: Դպրոցներում եւ մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը՝ վարակը շուտ հայտնաբերելու եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, իսկ ծնողներին խորհուրդ է տրվում տներում ավելի ուշադիր լինել, քանի որ շատ դեպքերում առաջին ցաները հայտնվում են մարմնի չերեւացող հատվածներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել