ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ «ՎԱԶ 2105» մակնիշի 07 ՍՏ 527 պետհամարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Լանջաղբյուր-Գեղարքունիք ավտոճանապարհի 12-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ անհրաժեշտ է օգնություն:
Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: