Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐ» ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Հունվար 14,2011 00:00

Արդեն մի քանի օր է, ինչ Նոր Նորքի 3-րդ զանգվածի բարձրահարկ շենքեր (26, 27 եւ 28) են այցելում անհայտ անձինք: Նրանք ստորագրություններ են հավաքում իրենց իսկ ներկայացմամբ. «2-րդ զանգվածում էլիտար շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով»: Բնակիչները երբ հարցում են, թե «Ինչ կապ ունեն 2-րդ զանգվածի հնարավոր շենքի կառուցման հետ», հանդիպում են զայրալից արտահայտությունների. «Դե արի սրանց համար էլիտար կառուցի…»:

3-րդ զանգվածի բնակիչների կարծիքով, իրենց ազգանունները կօգտագործվեն 2-րդ զանգվածի բնակիչների փոխարեն եւ հնարավոր թույլտվության ժամանակ, շինաշխատանքները սկսելիս որեւէ արգելքի հանդիպելիս կասեն՝ դուք չե՞ք հավանության արժանացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել