Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանել է տատին՝ առանձնակի դաժանությամբ

Հունվար 14,2011 00:00

\"\"Մարդասպանին բերման ենթարկելիս:

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված շրջանի Մանանդյան փողոցի թիվ 22 շենքի 36-րդ բնակարանում մահացած անձ կա: Նշված հասցե շտապեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում մենք նկատեցինք նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանին, փորձագետին ու քրեագետին:

Բնակարանում ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին խոշտանգված կնոջ մարմին: Պարզվեց, որ նա 85-ամյա Վարդուհի Հովհաննեսի Շատիկյանն է: Դեպքի վայրում հավաքվածները պատմեցին, որ կտրված է նաեւ կնոջ կոկորդը։ Բնակարանում հայտնաբերվեց գլխից պոկված մազափնջեր. ջախջախված էր Վ. Շատիկյանի գլուխը։ Թե քանի՞ հարված է ստացել կինը եւ ինչի՞ արդյունքում է սպանվել, վերջնական եզրակացությունը կտա դատական բժիշկը։ Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Մինչ դատական փորձագետները փորձաքննության էին ենթարկում դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում, որը ղեկավարում էր շրջանի ոստիկանապետը, պարզվեց, որ սպանությունը կատարել է Վարդուհի Շատիկյանի թոռը՝ 21-ամյա Ավետիք Շատիկյանը: Օպերատիվ խումբը Շատիկյանին հայտնաբերեց 16-րդ թաղամասի իրենց բնակարանում: Կասկածյալը բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, որտեղ նա ներկայացրեց իրականությունը։ Ոստիկանության աշխատակիցները Ավետիք Շատիկյանի մորաքրոջ տանը (Հալաբյան փողոցում) հայտնաբերել են հանցագործության գործիքներն ու նրա հագուստը: Արյունոտ գործիքներն ու հագուստը ուղարկվել է փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն։ Քննչական մարմինը հունվարին դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Շատիկյանի նկատմամբ երկամսյա կալանք ընտրելու միջնորդությամբ: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Շատիկյանն այս պահին գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Ըստ նախնական վարկածների, սպանության շարժառիթ կարող են լինել շահադիտական դրդումները. տատի կտակը, գումար շորթելը, ոսկյա շղթան, որն ասվում է, թե անհետացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել