Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏԱՍՆՅԱԿ «ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ»

Հունվար 14,2011 00:00

«Որեւէ նախագահ նախկին քաղաքական գործիչ լինել չի կարող՝ անկախ նրանից, թե որ երկրի նախագահի մասին է խոսքը»,- news.am-ի փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հարցադրմանը։ Նրա խոսքով, դե յուրե լինելով քաղաքականությունից դուրս, նախկին նախագահները մշտապես ականջալուր են հասարակական-քաղաքական խնդիրներին եւ ջանում են իրենց մասնակցությունն ունենալ դրանց լուծման հարցում։

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա, Վ. Խաչատրյանի ասելով՝ «Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքականության դաշտ կիջնի, թե ոչ՝ պայմանավորված է լինելու տասնյակ պարամետրերով։ Բայց այն, որ դա կարող է լինել, եւ դրա հավանականությունը բավական լուրջ է՝ միանշանակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել