Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼՈՒ ՌԵԿՈՐԴ ԵՆ ԽՓԵԼ

Հունվար 14,2011 00:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին՝ 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին՝ 3,654,031-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,181,127, իսկ 2011-ի հունվարի 1-ին եւս 19,123,344 զանգ: Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2011թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 8,393,112 կարճ հաղորդագրություն եւ 37,304,471 զանգ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 15 տոկոսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել