Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ

Հունվար 14,2011 00:00

«Պետական բյուջեի եկամտային մասով ունենք ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի նկատմամբ 25 միլիարդ դրամի գերակատարում, ընդ որում՝ 20 միլիարդը միայն հարկային մուտքերի գծով է, ինչպես նաեւ ծախսային մասով ունենք 15 միլիարդ դրամի տնտեսումներ: Սա նշանակում է, որ մակրոտնտեսական պաշարներն ենք ավելացրել 2011թ. համար, միասնական հաշվի մնացորդը կազմում է 30 միլիարդ դրամ, իսկ կայունացման հիմնադրամի գումարները՝ 45 միլիարդ դրամ՝ ծրագրված 31 միլիարդ դրամի փոխարեն: Սա պայմանավորված է նրանով, որ կառավարության տրամադրած վարկերը ավելի շուտ են վերադարձվել կառավարությանը»,- երեկ նախքան կառավարության նիստը սկսվելը՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ֆինանսների նախարարության հետ արդեն նախնական ամփոփել են 2010-ի բյուջեի կատարողականը: Որ համախմբված բյուջեն էլ ամբողջական ունենան, կառավարությունը սպասում է ԾԻԳ-երի հաշվետվություններին: Ավելի ուշ վարչապետը շնորհավորեց նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա ասաց, որ 2011-ին կառավարության ուշադրության կենտրոնում հենց գյուղատնտեսության ոլորտն է լինելու. «2010-ին մեր տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք կլինեին, եթե գյուղատնտեսությունում չունենայինք 14,5% աննախադեպ բարձր անկում: Սա նշանակում է, որ Սերգո Կարապետյանից մեծ ակնկալիքներ ունենք՝ այս տարի ոլորտում բավարար տնտեսական աճ ապահովելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել