Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՓՄՁ 2011 ԾՐԱԳԻՐԸ

Հունվար 14,2011 00:00

Երեկ կառավարությունը հաստատել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության 2011թ. ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարեւորեց ՓՄՁ դերը Հայաստանի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ այլ ոլորտներում: «Մենք հասել ենք նրան, որ ՀՆԱ-ի մոտ 40%-ը ու արտահանման զգալի ծավալները այդ ոլորտում են արդեն իրականացվում»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ինչպե՞ս են ապահովելու համալիր ծրագիր, նախարարը պատասխանեց. «Բացի պետական բյուջեի ռեսուրսներից, բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ՝ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու համար»: Պարոն Սարգսյանը նաեւ հարցրեց, թե ՓՄՁ ոլորտում տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի նախարարությունը: «Աճը կլինի 5-6%-ի շրջանակներում, այսինքն՝ մի փոքր ավելի մեծ, քան նախատեսել էինք ընդհանուր տնտեսության աճի 4,6% բյուջեով»: Վարչապետն էլ նկատեց, որ 2011-ը բացառիկ տարի է լինելու. «Որովհետեւ բանկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3% իջան, վարկերի ծավալներն էլ մեծացան: Երբեւիցե այսքան էժան վարկային ռեսուրսներ Հայաստանում չեն եղել: Ստացվում է, որ բանկերն են շահագրգռված վարկառուների ներգրավմամբ, որովհետեւ փող ունեն, բայց հաճախորդներ չունեն»:

Նախարարը խոստացավ առաջիկայում ՓՄՁ աջակցման ավելի համապարփակ ծրագիր ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել