Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԷԼԻ ՄԻ ՆԱԽԱԴԵՊ Է ԼՂՀ-Ի ՀԱՄԱՐ

Հունվար 14,2011 00:00

Միանշանակ է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ընթացիկ տարում կշարունակվի, սակայն զարգացում կլինի, թե ոչ՝ բարդ է կանխատեսել:

News.am-ի մատուցմամբ, այդ մասին երեկ, մամուլի ասուլիսում, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Սուդանի հարավում անկախության հանրաքվեի անցկացումը: Մարկարովը նշել է, որ Հայաստանը եւս մեկ հաղթաթուղթ կստանա, եթե Հարավային Սուդանը հռչակի իր անկախությունը՝ հանրաքվեի արդյունքներով: Ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը որոշակիորեն անհանգստացած է, քանի որ խոսքը գնում է ոչ թե քաղաքակրթությունների, քրիստոնյաների եւ մահմեդականների բախման, այլ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման եւս մեկ նախադեպի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել