Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արծիվների թռիչքը»

Հունվար 14,2011 00:00

\"\"Եվ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի մեկնաբանությունները

– Ինչպիսի՞ն էր 2010 թվականը «Հայոց Արծիվների» համար:

– Իմ խորին համոզմամբ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը մերօրյա անկախության համեստ ձեռքբերումներից է, որը ծնվել է հայ ժողովրդից, ելել հայ ընտանիքի ծոցից եւ գործում է մեծ հավատքով, վճռականությամբ, հայրենասիրությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, ազգային բանակի հզորացման, ազգային-քաղաքացիական հասարակության ձեւավորման, հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման, եւ մեծ դեր է խաղում պատանիների, երիտասարդների, միջին տարիքի եւ տարեց մարդկանց մտավոր, հոգեւոր եւ նյութական պահանջների բավարարման եւ հայրենասիրական դաստիարակության գործում:

2010 թվականը «Հայոց Արծիվների» համար եղավ բեկումնային եւ մեծ ձեռքբերումների տարի: Ի սկզբանե որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, առաջնորդվելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով՝ «Հայոց Արծիվները» 2010 թվականին 130-ից ավելի այցելություններ կազմակերպեց Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղական եւ քաղաքային համայնքներ՝ արժանանալով բնակչության կողմից խանդավառ ընդունելության։ Կազմակերպության կողմից հիմնադրվեց եւ պաշտոնապես բացվեց 53 գրասենյակ՝ 14 քաղաքային եւ 39 գյուղական համայնքներում, իհարկե, այս թվաքանակի մեջ չի ներառվում «Սյունյաց Արծիվներ» կազմակերպությունը՝ Սյունիքի մարզում: Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում «Հայոց Արծիվները» կազմակերպեց եւ իրականացրեց հայրենասիրական 160 միջոցառում, եւ կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվեցին 21.000-ից ավելի հայրենասեր մարդիկ: Մի՞թե սա ձեռքբերում չէ:

– Ինչպե՞ս եք հաջողել այդքան մարդ ընդգրկել:

– Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է արժանապատիվ հաղթանակների, նա պետք է պարտադիր առաջնորդվի գաղափարախոսությամբ, նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, ինչն էլ անում եմ անձամբ ինքս: «Հայոց Արծիվների» հաջողությունը նրա մաքրության, բարոյականության, ասել է թե՝ որդեգրած գաղափարախոսության եւ կարգախոսի մեջ է: Ժողովրդի հետ յուրաքանչյուր իմ հանդիպման ժամանակ, ելույթների ընթացքում պարտադիր նշում եմ միասնության տանիքի տակ համախմբվելու գաղափարը, իսկ միասնության տանիքը հայոց ազգային բանակն է, Հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով այս եռամիասնության արժեքային համակարգը՝ մենք կարող ենք արձանագրել յուրաքանչյուր հայ մարդու, հայ ընտանիքի առաջընթացը:

– Որո՞նք են նախընտրական տարվա Ձեր ծրագրերը:

– Վստահ եմ, որ «Հայոց Արծիվների» գործունեությանը հետեւող յուրաքանչյուր անձի համար նախորդ տարիները եւս կարող են դիտվել նախընտրական՝ հաշվի առնելով կազմակերպության ամենօրյա ակտիվ հայրենասիրական աշխատանքները, իրականացվող բազմաբնույթ միջոցառումները: 2011 թվականին «Հայոց Արծիվների» գործունեության ծրագիրը հագեցած է. կազմակերպել եւ իրականացնել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված հայրենասիրական միջոցառումներ, մեծ շուքով տոնել «Հայոց Արծիվների» հիմնադրման 1-ամյակը, ինչպես նաեւ ողջ տարվա ընթացքում տարբեր բնակավայրերում, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնադրել «Հայոց Արծիվների» հերթական մասնաճյուղեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել