Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավից՝ պարահանդես»

Հունվար 13,2011 00:00

Երեւանի «Միկան» այս օրերին նախապատրաստվում է հունվարի 15-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում մեկնարկող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթ» ավանդական` 19-րդ մրցաշարին:
Թիմը, գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ, Սանկտ Պետերբուրգ ժամանելու է հենց մրցաշարի մեկնարկային խաղի օրը: Այդ իսկ պատճառով ակումբը նախապես դիմել է կազմակերպիչներին՝ տեղական ժամանակով ժամը 13.00-ին նշանակված խաղի ժամը փոխելու խնդրանքով եւ դրական պատասխան է ստացել:
Այսպիսով, հայկական թիմը Սանկտ Պետերբուրգ ժամանելուց մի քանի ժամ հետո՝ երեկոյան, կմտնի «Պատարբուրգսկի» մարզահամալիրի խաղադաշտ եւ ուժերը կչափի Լատվիայի 19-ակի չեմպիոն «Սկոնտոյի» (Ռիգա) հետ: Դժվար է ասել, թե ինչո՞ւ է ակումբը հենց այդ օրվա օդանավի տոմսեր ձեռք բերել եւ մի քանի ժամվա ուղեւորությունից հետո թիմը կկարողանա՞ արժանապատիվ մտնել պայքարի մեջ, սակայն փաստ է, որ հեշտ չի լինելու նաեւ հաջորդ օրը նախապես որոշված ժամին՝ 13.00-ին, երբ ֆուտբոլիստները հարկադրված են լինելու առանց հանգստանալ եւ ուժերը վերականգնել հասցնելու՝ կրկին ֆուտբոլ խաղալ, այս անգամ՝ Ղազախստանի չեմպիոն «Տոբոլի» հետ:
Հիշեցնենք, որ «Համագործակցության գավաթ» մրցաշարում «Միկան» ընդգրկվել է «B» խումբ, որտեղ, վերը նշված մրցակիցներից է նաեւ «Բունյոդկորը» (Ուզբեկստան), որի հետ հանդիպումը կայանալու է հունվարի 18-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել