Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձասարը» կմեկնի Թուրքմենստան

Հունվար 13,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությունը 6-րդ հորիզոնականում եզրափակած Կապանի «Գանձասարը» պատրաստվում է երկրորդ անգամ անընդմեջ մասնակցել փետրվարի 19-28-ը Աշգաբադում կայանալիք «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը, որտեղ նախորդ անգամ անհաջող էր հանդես եկել՝ խմբային պայքարում՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը:
Այդ նպատակով գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի սաները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի բազայում, որից հետո նախատեսում են փետրվարի 4-18-ը մարզումները շարունակել Անթալիայում: Ըստ եղած տեղեկատվության, «Գանձասարը» Թուրքիայից անմիջապես մեկնելու է Աշգաբադ եւ այս անգամ ավելի հաջող հանդես կգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել