Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը Վեյկ ան Զեեում կխաղա «B» խմբում

Հունվար 13,2011 00:00

«Առավոտն» ընթերցողներին տեղեկացրել է, որ հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցելու է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք անվանափոխված «Tata Steel Chess 2011» շախմատային ավանդական խոշոր փառատոնի ուժեղագույնների խմբի պայքարին: Երեկ «Armchess.am»-ը հավելել է, որ 73-րդ անգամ կազմակերպվող նույն մրցաշարի «B» խմբում հանդես է գալու նաեւ մեր հանրապետության լավագույն գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը: Այստեղ ընդգրկված 14 շախմատիստներն էլ, չնայած երիտասարդ տարիքին, անվանի գրոսմայստերներ են: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել