Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ի դիրքերը պահպանել ենք

Հունվար 13,2011 00:00

Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2011 թվականի հունվար ամսվա ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականը տարին սկսել է՝ պահպանելով  2010-ի ամփոփիչ աղյուսակում զբաղեցրած 60-րդ հորիզոնականը: Տեղաշարժ չի արձանագրել նաեւ Եվրոպայի 2012 թվականի ընտրական պայքարի մեր առաջիկա մրցակիցը՝ խմբային մրցաշարի առաջատար Ռուսաստանը (13-րդ հորիզոնական): Սլովակիան նույնպես մնացել է նույն՝ 20-րդ տեղում, Իռլանդիան մեկ աստիճան վեր է բարձրացել եւ այժմ 35-րդն է, Մակեդոնիան 76-րդից նահանջել է 81-րդ հորիզոնական, իսկ Անդորրան ծվարել է 202-րդ տեղում:
Գրեթե փոփոխություններ չի արձանագրվել առաջին տասնյակում: Իսպանիան շարունակում է պահպանել աշխարհի լավագույն ազգային հավաքականի տիտղոսը: Մինչեւ 8-րդ հորիզոնական նախկին դիրքերում են մնացել Հոլանդիան, Գերմանիան, Բրազիլիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան: Միայն Խորվաթիան է շրջանցել Եգիպտոսին՝ տեղ գրավելով 9-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել