Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ԿԲԵՄԱԴՐԻ

Հունվար 13,2011 00:00

«Սայաթ-Նովա» օպերան, որի ուղղությամբ աշխատանքն ընդմիջումներով ընթանում է արդեն մի քանի տարի, նոր ռեժիսոր ունի: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, բեմադրության ռեժիսոր է նշանակվել Արամ Սուքիասյանը: Վերջինս «Արարատ» հեռուստաալիքի գեղարվեստական ղեկավարն է: Ինչպես հավաստիացրել է Ա. Հովհաննիսյանը, նա թատրոնում աշխատանքի փորձ ունի. «Արամը մասնագիտությամբ ռեժիսոր է, եւ, անկասկած, մեծ տաղանդ ունի»: Օպերայի տնօրենի խոսքով, «Սայաթ-Նովայի»  աշխատանքները կավարտվեն 1-1.5 ամսվա ընթացքում, այնպես որ՝ օպերայի պրեմիերային կարելի է սպասել ընթացիկ տարվա փետրվարի վերջին-մարտի սկզբին:
Հիշեցնենք, որ «Սայաթ-Նովա» օպերայի «մասով» բացահայտումներ կային Վերահսկիչ պալատի կողմից, որը կասկածի է ենթարկել բյուջետային միջոցների օգտագործման նպատակահարմարությունը:  Բեմադրության համար հատկացվել է 50 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել