Լրահոս
Օրվա լրահոսը

Մինասը կզարդարի «Զվարթնոցը»

Հունվար 13,2011 00:00

\"\"Հավանաբար ապրիլին կսկսվեն Մինասի «Թել են մանում» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Որմնանկարը գտնվում է Գյումրիի նախկին «Գալվանաչափ» գործարանի շենքում: «Որմնանկարը չափազանց վատ վիճակում է, կան բազմաթիվ վնասվածքներ»,- «Արմինֆոյին» պատմել է Մինասի տուն-թանգարանի տնօրեն, արվեստագետի որդին՝ Արման Ավետիսյանը: Նրա ասելով, վերականգնման աշխատանքները կիրականացնեն հայ մասնագետները, ում՝ խորհրդատվություններով կաջակցի «Պալացո Սպինելի» արվեստների եւ վերականգնման ինստիտուտի (Ֆլորենցիա) ներկայացուցիչ Ֆաբրիցիո Յակոբինին: «Մեր վերականգնողներն ունեն բավականաչափ փորձ, հատկապես, հաշվի առնելով նրանց մասնակցությունը Մինասի այլ որմնանկարների վերականգնմանը: Սակայն կան որոշ տեխնիկական հարցեր, ուստի առանց խորհրդատուի օգնության գործը գլուխ չի գա»,- նշել է տնօրենը: Ըստ նախնական տեղեկությունների, վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա ապրիլին: Ըստ Ա. Ավետիսյանի, Մինասի վերականգնված որմնանկարը կզարդարի «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալը: Հիշեցնենք, որ Մինասի առաջին վերականգնված որմնանկարը «Թորոս Ռոսլինի ծնունդն» էր, որն այժմ գտնվում է Ջաջուռում՝ Մինասի տուն-թանգարանում: Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մինասի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարների բացման արարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել