Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Հունվար 13,2011 00:00

\"\"Պատասխանում են հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները

\"\"Պարզվում է` հայաստանցի երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները առայժմ պատրաստ չեն սեփական բարեմասնությունները ցուցադրել լայն հանրությանը, կիսամերկ լուսանկարվել ամսագրերի շապիկներին կամ գովազդային հոլովակներում:
Հայկական էստրադայում առանց բարդույթների ներկայացող երգչուհի Ջուսը բացասական պատասխան տվեց, երբ հարցրինք՝  պատրա՞ստ է «Եվայի հագուստով» փայլել գլամուրային ամսագրերից մեկում. «Լրիվ մերկ, հաստատ՝  ոչ: Դա անհետաքրքիր է: Այդպես կինը կորցնում է իր սեքսուալությունը…»: Ջուսը հավելեց, որ Երեւանում իրեն նման առաջարկ արդեն արել են, սակայն մերժել է: Երգչուհին պնդում է, թե հայկական մենտալիտետին հարիր չէ երգչուհուն մերկ տեսնելը ամսագրի շապիկին եւ հետո՝ տեղական ամսագրերը պատրաստ չեն լավ վճարելու:  Ջուսը համոզված է նաեւ, որ նման քայլի դիմած հայ երգչուհին հաստատ կենթարկվի քննադատության:
Դերասան Վարշամ Գեւորգյանն էլ մերկանալու հետ որեւէ խնդիր չունի, սակայն «դա պետք է պատճառաբանված լինի»: Վարշամը հայտնեց, որ ամսագրի շապիկի, գովազդի համար իր բարեմասնությունները ցույց տվողը չէ: Ֆիլմում նման առաջարկ ունեցել է, սակայն հրաժարվել է՝ ուղղակի չեն գոհացրել պայմանները:  Հարցին՝ այնուամենայնիվ, լուրջ գումարի դեպքում կհամաձայնի՞,  դերասանը պատասխանել է՝ «Գումար աշխատելու այլ \"\"միջոցներ ունեմ»:
Ի տարբերություն դերասանի, երգիչ Վլադիմիր Բարխոյանը պատրաստ է մերկանալ ֆոտոխցիկի առջեւ՝  մի պայմանով, \"\"եթե գոնե այդ ֆոտոպատմության ժամանակ նրան հնարավորություն տան մերկությունը փակել թեկուզ մեկ տերեւով:
Դերասանուհի Նառա Թումասյանը կտրականապես դեմ է հանրությանը իր մերկ մարմինը ցուցադրելուն: Սերիալում նման առաջարկ ունեցել է, սակայն մերժել է: Ն. Թումասյանն ասաց, որ գեղարվեստական ֆիլմում գուցեեւ «բաց» տեսարանում համաձայնի նկարահանվել, եթե դա լինի լուրջ առաջարկ՝ արված լուրջ ռեժիսորի կողմից:
Երգիչ Սերգեյ Գրիգորյանն էլ համոզված է, որ Հայաստանում իր ուզած գումարը ոչ ոք չի տա: Երգիչը նշեց, որ պատրաստ է մերկանալ ու որեւէ բարդույթ չունի, մանավանդ՝ սեփական կազմվածքից  գոհ է: Իսկ գումարի չափի մասին կմտածի՝ համապատասխան առաջարկի ու առիթը ներկայանալու դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել