Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ

Հունվար 13,2011 00:00

Այդ մասին, ըստ PanArmenian.net-ի, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ: «Ոչ մի ոչ պաշտոնական խողովակ, ոչ մի գործարք, ոչ մի պայմանավորվածություն: Երբ իշխանության եկավ նախագահ Օբաման, մենք պարզ հասկացրինք, որ պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ: Այդ նրա՛նք ցանկություն չունեցան համագործակցելու: Եթե, այնուամենայնիվ, Իրանը նման ցանկություն հայտնի, ապա ԱՄՆ-ն կտեղեկացնի այդ մասին հանրությանը, քանի որ կարեւոր է, որ Թեհրանի վարքագիծը տարածաշրջանում առավել կայուն եւ կանխատեսելի լինի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Al Arabia հեռուստաալիքին:
Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման եւ Քաթար այցի շրջանակներում Քլինթոնը փորձում է համոզել այդ պետությունների պաշտոնական անձանց, որ անհրաժեշտ է պահպանել տնտեսական ճնշումն Իրանի հանդեպ, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային հավակնություններից: Խոստովանելով, որ միջազգային պատժամիջոցների ռեժիմը Իրանի հանդեպ լիովին չի պահպանվում Պարսից ծոցի երկրների կողմից, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է գրանցել այդ հարցում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր նպատակն է, որպեսզի Իրանը լինի միջազգային հանրության անդամ, որը հեղինակություն կվայելի ու կպատասխանի իր ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել