Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐ ՄԵՂՔԸ

Հունվար 13,2011 00:00

\"\"Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Էրիկ Իլլսլին (նկարում) խոստովանել է, որ պաշտոնեական ծախսերի անվան տակ ապօրինաբար յուրացրել է 14 հազար ֆունտ՝ մոտ 22 հազար դոլար:
Պատգամավորը խոստովանել է նաեւ, որ կեղծել է տեղական հարկերի եւ պետական բնակարանի պահպանման ծախսերի մասին երեք հաշվետվություն: 2010թ. մայիսին Իլլսլին Համայնքների պալատում վերընտրվել էր Լեյբորիստական կուսակցության կողմից, որտեղից նրան մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հեռացրել էին: Հիմա նա անկախ պատգամավոր է: Չնայած դրան, լեյբորիստների առաջնորդ Էդ Միլլիբենդը հայտարարել է, թե Իլլսլին պետք է անի այն, ինչ «պետք է արվի նման դեպքերում»՝ հրաժարվի պատգամավորի իր մանդատից: Անցած ուրբաթ օրը մեկ այլ նախկին լեյբորիստ՝ Դեւիլ Չեյտորը դարձավ առաջին պատգամավորը, որն ազատազրկման դատապարտվեց Վեստմինստրում ծախսերի հետ կապված մեքենայությունների գործով: Նա դատապարտվեց մեկուկես տարվա բանտարկության՝ ընդհանուր առմամբ 22 հազար ֆունտի ծառայողական ծախսերի մասին կեղծ հաշվետվություններ ներկայացնելու մեղադրանքով:
Իլլսլին, սակայն, այդ գործով միակ ամբաստանյալն է, որ շարունակում է պատգամավոր լինել: Դատարանը մեկ ամիս ժամանակ է վերցրել՝ նրա դատավճիռը պատրաստելու համար: Եթե Իլլսլին դատապարտվի մեկ կամ ավելի տարվա ազատազրկման, ապա, համաձայն գործող օրենսդրության, նա պարտադրված կլինի հրաժեշտ տալ իր պատգամավորական մանդատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել