Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ՔԵԶ ՊԵ՞ՏՔ ԷՐ

Հունվար 13,2011 00:00

Գերմանիայի Համբուրգ նահանգի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 3 թուրք թեկնածու: «Ձախ» կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնելու համար ազգությամբ թուրք Մեհմեդ Յըլդըզը պայքարում էր նույն կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածու, Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ, www.armenieninfo.net կայքէջի խմբագիր Թորոս Սարյանի հետ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Sabah-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կուսակցության ներսում կայացած քննարկումների ժամանակ հայազգի թեկնածուն հետաքրքրվել է, թե ի՞նչ դիրքորոշում ունի Մեհմեդ Յըլդըզը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի պատասխան՝ թուրք թեկնածուն նշել է, թե Թուրքիան 1915-ին հանցանք է գործել հայերի նկատմամբ եւ իրականացրել է ցեղասպանություն:
Թուրք թեկնածուի համարձակ հայտարարության համար «Ձախ» կուսակցության խորհուրդը հենց նրան է ընդգրկել ընտրացուցակի 6-րդ տեղում՝ դուրս թողնելով հայազգի թեկնածուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել