Երեկ Իրանում 8 մարդ կախաղան է բարձրացվել: Իրանական ԶԼՄ-ների մատուցմամբ, մահապատժի ենթարկվածներից 7-ը դատապարտվել էին թմրանյութերի վաճառքի եւ շրջանառության, 1-ը՝ անչափահաս աղջկա բռնաբարելու մեղադրանքներով:
Ընդհանուր առմամբ, միայն այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել արդեն 28 մարդ: Նախորդ տարի մահապատժի էր ենթարկվել շուրջ 179 մարդ: