Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությամբ թուրք «Սեւ վիրաբույժը» կալանավորվել է

Հունվար 13,2011 00:00

\"\"Թուրք բժիշկ Յուսուֆ Էրչին Սոնմեզը (նկարում), որը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր գտնվում՝ Ադրբեջանում եւ Կոսովոյի սերբական ինքնավար մարզում ու Մետոխիում մարդկային օրգանների առեւտրի եւ դրանք ապօրինաբար տեղափոխելու մեղադրանքով, Ստամբուլում կալանավորվել է: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով թուրքական մամուլը: «Սեւ վիրաբույժ» անունը ստացած Սոնմեզը, որը հայտնի է նաեւ որպես «Դոկտոր Ֆրանկենշտեյն» եւ «Յուսուպ», կալանավորվել է երեքշաբթի երեկոյան՝ Ստամբուլի Կարտալ շրջանի իր բնակարանում: Չորեքշաբթի օրը նա տեղափոխվել է անվտանգության վարչություն եւ դատախազություն, որտեղ նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:
Եվրամիության դատախազ Ջոնաթան Ռեյթելը գտնում է, որ Սոնմեզը մեկն է այն վիրաբույժներից, որոնք մասնակցել են անօրինական վիրահատությունների: Դատախազի ասելով, հանցախումբը աղքատ մարդկանց խաբեությամբ տարել է Պրիշտինա, Կոսովոյի եւ Մետոխիի մայրաքաղաք՝ խոստանալով նրանց օրգանների համար վճարել, որից հետո հանել էին նրանց օրգաններն ու վաճառել հարուստ հիվանդների՝ Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ Իսրայելից, որոնք այդ օրգանների տեղափոխման համար վճարել են մինչեւ 90 հազար եվրո:
Աղբյուրի մատուցմամբ, Սոնմեզի անունն առաջին անգամ հայտնի է դարձել 1990-ականների վերջին, երբ նրան երեք անգամ ձերբակալել էին Թուրքիայում՝ օրգանների ապօրինի փոխպատվաստման համար: 2007-ին նա մեկ տարվա բանտարկության էր դատապարտվել մարդկային օրգանների առեւտրով զբաղվող մաֆիայի պարագլուխը լինելու մեղադրանքով, սակայն այն ժամանակ նա հաջողացրել էր խուսափել պատժից՝ այն բանից հետո, երբ ուժի մեջ էր մտել 2 տարուց պակաս ազատազրկման դատավճիռների իրականացումը հետաձգելու մասին օրենքը: Մեկ տարի անց օրգանների անօրինական փոխպատվաստման համար նա հեռակա կարգով ութ տարվա ազատազրկման էր դատապարտվել Կոսովոյում եւ Մետոխիում: Անցած տարի Սոնմեզի անունը կրկին ջրի երես ելավ արդեն Ադրբեջանում՝ մարդկային օրգանների ապօրինի առուվաճառքի գործի հետաքննության շրջանակներում: Հենց այդ ժամանակ էր, որ Կոսովոն եւ Մետոխին դիմեցին Ինտերպոլին՝ խնդրելով կալանավորել Սոնմեզին եւ հանձնել իրենց:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին ԵՄ դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել Կոսովոյում եւ Մետոխիում մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման մեջ կասկածվող յոթ անձի, որոնց թվում էր նաեւ Սոնմեզը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել