Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԼՐՏԵՍՈՒՀՈՒ ԿԱՐԻԵՐԱՆ ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ

Հունվար 13,2011 00:00

\"\"2010 թվականի ամռանը ռուս-ամերիկյան գործակալ-լրտեսների փոխանակման շրջանակներում Միացյալ Նահանգներից վտարված Աննա Չապմանը, որը ընդամենը վերջերս համալրեց «Միավորված Ռուսաստան» իշխանական կուսակցությունը, ռուսական Հպվ-ՁԹ ալիքով հեռուստածրագիր կվարի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ծրագիրը, որը կոչվում է «Աշխարհի գաղտնիքները Աննա Չապմանի հետ», եթեր է հեռարձակվելու ամեն ուրբաթ, ամենադիտվող ժամին՝ 22-ին: Հեռուստաալիքի ներկայացուցիչները չեն ցանկացել մինչեւ հեռարձակումը մեկնաբանել ծրագրի բովանդակությունը՝ վկայակոչելով խմբագրական քաղաքականությունը: Այդուհանդերձ, նրանք պատմել են, որ ծրագրի գաղափարը մշակվել է հատուկ Չապմանի համար՝ այդ ծրագիրը վարելու հարցում նրա համաձայնությունը ստանալն անվանելով մեծ հաջողություն: Ծրագրի հաղորդավարի դերում որեւէ այլ թեկնածություն չի էլ քննարկվել: Նոր ծրագիրն առաջին անգամ եթեր կհեռարձակվի հունվարի 21-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստան արտաքսվելուց հետո Չապմանը սկանդալային պատմության մյուս 9 անդամներից ամենաակտիվն է մասնակցում հրապարակային միջոցառումների, նաեւ ամենահաճախն է հայտնվում հեռուստաեթերում ու պարբերականների էջերին: Տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագրում հրապարակվել են նույնիսկ նրա շատ անկեղծ լուսանկարները:
Հպվ-ՁԹ-ում աշխատանքին զուգահեռ, Չապմանը նաեւ զբաղեցնում է «Ֆոնդսերվիսբանկի» նախագահի խորհրդականի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել