Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՑԱՆՑ

Հունվար 13,2011 00:00

«Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ hունվարի 14-23-ը Ծաղկաձորում կանցկացվի «Աղջիկների ձմեռային ճամբար». երեկվա ասուլիսում ասաց  ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: «Աղջիկների ճամբարն» անցկացվում է ասոցիացիայի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացվող «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում:
«Ճամբարը 10-օրյա է, որին կմասնակցեն Հայաստանի մարզերից եւ Երեւանից 13-18 տարեկան 77 աղջիկներ,- ասաց Լ. Ասատրյանն ու շարունակեց:- Ծրագրի հիմնական նպատակն է  բարձրացնել 13-18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, ամրապնդել վստահության, սիրո եւ հպարտության զգացողություն երկրի հանդեպ»:
Ներկայացված 230 հայտից ընտրվել է միայն 77-ը. ի դեպ՝ ամեն մարզից 7 մասնակից: Լ. Ասատրյանն ասաց. «Մրցակցությունը շատ մեծ էր: Նախապատվությունը տրվել է դպրոցում լավ սովորող եւ ամենակարեւորը՝ նախաձեռնող աղջիկներին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, ստեղծվելու է ցանց, որի միջոցով տարբեր վայրերում բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչել միմյանց, իրազեկվել տարբեր համայնքների խնդիրների եւ ձեռքբերումների մասին՝ իրականացնելու համատեղ նախաձեռնություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել