Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Հունվար 13,2011 00:00

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ հունվարի 11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զաքիյան փողոցի 3-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 89-ամյա Ռիմա Նովիկովայի դին:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Երեւանի Բաշինջաղյան փողոցի 187-րդ շենքի թիվ 13 բնակարանի բնակչի հետ կապված. նա չի արձագանքել դռան եւ հեռախոսի զանգերին:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է հոգեկան հիվանդությամբ տառապող՝ 52-ամյա Արմեն Պետրոսյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել