Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐՈՒՄ

Հունվար 13,2011 00:00

Հունվարի 11-ին Նոր Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկից՝ Մասիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է դանակահարված մի երիտասարդ: Մասիսի հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն եւ սպանվածը Խարբերդի բնակիչ՝ 32-ամյա Գեւորգ Վանուշի Սարգսյանն է:
Ըստ մեզ հետ զրուցած հարեւանների՝ տեղի էր ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ: Վիրավոր երիտասարդին շտապօգնության մեքենան տեղափոխել է 7-րդ փողոցի 22-րդ տան դիմացից. քննիչները գետնին արյան հետքեր են հայտնաբերել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել