Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ՝ մայրաքաղաքի ջրամատակարարման վիճակը անբավարար է գնահատել:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Ըստ Կ. Կարապետյանի, ջրամատակարար ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում: Հանդիպման ընթացքում քաղաքապետը՝ կարեւորելով ֆրանսիական ընկերությունների մուտքը Երեւան, վստահեցրել է, որ ներդրումների համար կստեղծեն առավելագույն հարմարավետ գործարար միջավայր: