Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՄԵՐԺԵԼ Է

Հունվար 13,2011 00:00

Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է նախապատրաստել ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցման կարգը եւ չափը փոխելու մասին «Ժառանգություն» կուսակցության առաջարկների վերաբերյալ։ Հարցը կքննարկվի հունվարի 13-ի կառավարության նիստի ընթացքում։ News.am-ի փոխանցմամբ, «Ժառանգությունը», մասնավորապես, առաջարկում է աշխատող հղի կանանց փոխհատուցումը տրամադրել աշխատավարձի լրիվ չափով, այլ ոչ թե 70 տոկոսով, ինչպես այժմ։ Վաղաժամկետ ծննդաբերության դեպքում առաջարկվում է նպաստի չափը փոփոխության չենթարկել։ Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ սույն փոփոխությունները լրացուցիչ գումարներ կպահանջեն, որը բյուջեում նախատեսված չէ։ Բացի այդ՝ կառավարությունը, անսալով հասարակության բողոքներին, ինքն է նախաձեռնելու օրենսդրական փոփոխություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել