Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՆ 90 ԽԱՂ ԵՎ 10 ԽԱՂԱՏՈՒՆ

Հունվար 13,2011 00:00

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք՝ համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 17 մլն 500 հազար եւ 700 հազար դրամի չափով:
Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով՝ 455 մլն դրամ, խաղատների գծով՝ 250 մլն դրամ եւ վիճակախաղերի գծով՝ 300 մլն դրամ:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել