Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ

Հունվար 13,2011 00:00

Այսօր, ժամը 12.30-ին, Սուրբ Կաթողիկե եկեղեցում (Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ) կմատուցվի պատարագ՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի: Նախաձեռնության հեղինակը Հայ ազգային կոնգրեսն է, որը մտադիր է մարտիմեկյան զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել հին Նոր տարվա օրը: Արարողությանը մասնակցելու են նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները, որոնցից մեկը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Առավոտին» փոխանցեց, թե պատարագից հետո իրենք երթով գնալու են Հայաստանում ԵԽ հայաստանյան ներկայացուցչություն եւ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպելու խնդրանքով նամակ են փոխանցելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել