Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ԴԵՄՔԸ

Հունվար 13,2011 00:00

Հունվարի 11-ին մահացել է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի մայրը: ՀՀ իշխանությունները, սակայն, որոշում են ընդունել նրան ընդամենը մոր թաղման արարողությանը երկու ժամ ներկա գտնվելու հնարավորություն ընձեռել: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, «ՀՀ իշխանությունները, առաջնորդվելով իրենց էությանը հարիր պարզունակ վրեժխնդրությամբ, որոշել են էլ ավելի անմարդկային դարձնել քաղբանտարկյալների նկատմամբ իրենց վերաբերմունքը»: Կոմիտեն այդ առնչությամբ տարածած իր հայտարարությամբ պահանջել է մի կողմ դնել վրեժխնդրությունը եւ քաղբանտարկյալին մորը վերջին հրաժեշտի նորմալ հնարավորություն ընձեռել:
Հայտարարության մեջ հիշեցում կա առ այն, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայաստանյան բանտերը լցված են քաղբանտարկյալներով, եւ արձանագրում, թե «այս տարիների ընթացքում քաղբանտարկյալներից շատերը կորցրել են իրենց հարազատներին: Բացի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից, ում հայրը մահացավ Ֆրանսիայում, մնացած բոլոր դեպքերում քաղբանտարկյալներին թույլատրվել է մասնակցել իրենց հարազատների հոգեհանգստի ու թաղման արարողություններին»:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 187,2 մլն դոլար կամ ընդհանուր ապրանքաշրջանառության 4.4%-ը՝ տարեկան 18% աճով:
Այդ մասին հաղորդում է «ԱրմԻնֆոն»՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալները: Ըստ այդմ, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության բացասական սալդոն հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 18.4%-ով՝ կազմելով 185 մլն դոլար: Արտահանումների ընդհանուր ծավալը տարվա կտրվածքով աճել է եւ կազմել 1 մլն դոլար, իսկ ներմուծումների ծավալը՝ 186,2 մլն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել