Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞ «ՀԻՎԱՆԴ» ԵՔ ԴՈՒՔ

Հունվար 12,2011 00:00

Կան մարդիկ, որոնք կարդալով եւ լսելով տարբեր հիվանդությունների մասին,  այդ հիվանդությունների նշանները «գտնում» են նաեւ իրենց մոտ:

1. Դուք հիմնականում լա՞վ եք զգում ձեզ:

ա) Շատ քիչ եք մտածում ինքնազգացողության մասին (1 միավոր):

բ) Այդպես էլ կա (2 միավոր):

գ) Շատ սակավ (3 միավոր):

2. Դուք ձեզ մոտ երբեւիցե կասկածե՞լ եք լուրջ հիվանդություն՝ առանց նկատելի պատճառների:

ա) Ոչ, ոչ մի անգամ (1):

բ) Մի քանի անգամ, բայց շատ շուտ զգացել եք, որ ամեն ինչ կարգին է (2):

գ) Այո, շատ հաճախ (3):

3. Երբ կարդում եք հիվանդության նշանների մասին, դուք փնտրո՞ւմ եք դրանք ձեզ մոտ:

ա) Ոչ մի անգամ այդպիսի գրականություն չեք կարդացել (1):

բ) Մի քանի անգամ փնտրել եք հետաքրքրությունից ելնելով (2):

գ) Այո եւ հաճախ գտնում եք (3):

4. Ի՞նչ կա ձեր տնային դեղարկղում:

ա) Որտե՞ղ, որտե՞ղ… (1):

բ) Գլխացավի հաբեր, կպչուն ժապավեն եւ ակտիվացրած ածուխ (2):

գ) Համարյա ամեն ինչ, որը կարելի է գնել առանց դեղատոմսի եւ մի քանի ուժեղ ազդող դեղամիջոցներ:

5. Հաճա՞խ եք վերցնում անաշխատունակության թերթիկ:

ա) Ոչ, հաճախ հիվանդությունն անց եք կացնում «ոտքի վրա» (1):

բ) Միայն այն դեպքում, երբ ունեք բարձր ջերմություն (2):

գ) Նվազագույնը ամիսը մեկ (3):

6. Համաձա՞յն եք, որ սպորտը եւ չափավորված սնունդը ամենաճիշտ ուղին են դեպի առողջություն:

ա) Ընդհանրապես այո, բայց, միեւնույն է, սիրում եք սուրճը բուլկեղենի հետ (1):

բ) Այո, համաձայն եք: Աշխատում եք ճիշտ սնվել եւ զբաղվել սպորտով (2):

գ) Ոչ: Պետք է հաճախակի դիմել բժշկին, որպեսզի առողջ լինեք (3):

7. Հանկարծակի սկսված գլխացավի դեպքում պատճա՞ռ եք գտնում տուն գնալ աշխատանքից:

ա) Իհարկե՝ ոչ: Այնքա՜ն գործեր կան կատարելու (1):

բ) Այո: Եթե ձեզ կա որեւէ փոխարինող (2):

գ) Իհարկե: Գլխացավը լուրջ բան է (3):

8. Եթե դուք բողոքում եք բժշկին, իսկ նա ասում է, որ ձեզ մոտ ոչ մի լուրջ բան չկա:

ա) Ուրեմն այդպես էլ կա (1):

բ) Հետեւում եք ինքնազգացողությանը: Եթե ձեզ նորից վատ եք զգում, ապա դիմում եք բժշկին (2):

գ) Գնում եք այլ բժշկի մոտ, որը կարող է ավելի ճիշտ ախտորոշում կատարել (3):

Ընդհանրացնենք միավորները

Մինչեւ 8 միավոր: Դուք շատ քիչ եք ուշադրություն դարձնում ձեր առողջությանը: Աշխատեք շատ հանգստանալ, ճիշտ սնվել եւ կես տարին մեկ դիմել բժշկի: Եթե կին եք՝ գինեկոլոգին եւ կրծքագեղձի (մամոգրաֆ) մասնագետին, եթե տղամարդ եք՝ ուրոլոգին: Ինչպես նաեւ ատամնաբույժին:

9-18 միավոր: Դուք վստահում եք բժիշկներին, ժամանակակից բուժման եւ ախտորոշման մեթոդներին: Այդպես էլ շարունակեք:

19-24 միավոր: Հաճախակի մտածելով «չեղած» հիվանդությունների, կեղծ նշանների մասին, դուք ռիսկի եք դիմում դրանք իսկապես ունենալու: Ամիսը մեկ դիմեք բժշկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել