Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈՅԻ ԳՐՔԵՐԸ

Հունվար 12,2011 00:00

Իրանում արգելել են Պաուլո Կոելյոյի գրքերը: Այդ մասին հայտնել է ինքը՝ բրազիլացի գրողը: Վերջին 12 տարում Իրանում նրա 6 մլն գիրք է վաճառվել: «Ես հուսով եմ, որ այդ թյուրիմացությունը կհարթվի մեկ շաբաթվա ընթացքում»,- գրել է Կոելյոն իր բլոգում: Նշենք, որ Կոելյոյի իրանցի հրատարակիչ Արաշ Հեջազին լքել է երկիրը, քանի որ նրան նկարել էին այն պահին, երբ փորձում էր փրկել 2009 թվականին հետընտրական ցույցերի ժամանակ գնդակահարված Նեդա Աղա Սոլթանին: Նրա մահը դարձել էր Իրանում բռնությունների խորհրդանիշ: Հայտնի է, որ Կոելյոն իր աջակցությունն էր հայտնել Հեջազիին սոցիալական ցանցերում:

Կոելյոն ամենահայտնի գրողներից է: Աշխարհի 150 երկրներում վաճառվել է նրա 300 մլն գիրք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել