Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՊՐԵՍՆՅԱԿՈՎԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Հունվար 12,2011 00:00

Երգիչ Վլադիմիր Պրեսնյակովն ու նրա կինը՝ Նատալյա Պոդոլսկայան դարձել են բնակարանային գողերի զոհեր: Ոստիկանությունը փնտրում է գողերին, որոնք թալանել են Պրեսնյակովի՝ Մոսկվայի արեւմուտքում գտնվող «Ոսկե բանալիներ» էլիտար բնակելի համալիրի բնակարանը: Երգիչը ոստիկանություն է դիմել հունվարի 11-ի առավոտյան: Գալով տուն՝ նա հայտնաբերել է, որ տանն ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Գողերը 13-րդ հարկում գտնվող բնակարան են մտել՝ հատուկ հարմարանքով բացելով դուռը: Գողացել են 200 հազար եվրո, ձեռքի ժամացույց եւ ոսկերչական իրեր: Գողությունը կարող է կատարված լինել Ամանորի ցանկացած օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել