Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը, որտեղ հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկում է տասը շախմատիստուհի: Առաջնությանը չեն մասնակցում մեր երկու առաջատարները՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը:
Առաջին տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Նաիրա Մովսիսյան-Լիա Մարտիրոսյան՝ 0:1, Անահիտ Խառատյան-Շուշաննա Սարգսյան՝ 0:1, Աստղիկ Մեսլեջյան-Մարիա Գեւորգյան՝ 1:0, Արմինե Բաբայան-Վարդուհի Քալաշյան՝ 1/2, Սիրանուշ Անդրիասյան-Նարինա Գասպարյան՝ 1:2: