Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ՍՏԱՄԲՈՒԼ

Հունվար 12,2011 00:00

Թուրքիայում Սեւ ծովի ափին նախատեսվում է կառուցել միանգամայն նոր քաղաք՝ նոր Ստամբուլ, իր բոլոր ենթակառուցվածքներով, որոնք զինված կլինեն նորարարական տեխնոլոգիաներով: Այդ մասին հաղորդում է news.am- ը՝ վկայակոչելով թուրքական Gazeteport-ը: Աղբյուրի փոխանցմամբ, նոր Ստամբուլի նախագիծը պատվիրվել է Միչիգանի համալսարանին, որտեղ ուսումնասիրել են արդի իսլամական ճարտարապետությունը եւ դա արտացոլել նախագծի մեջ: Նոր Ստամբուլի խորհրդանիշները կլինեն վեր խոյացող երկնաքերները:

Աշխարհի լավագույն քաղաքներից ներշնչված նախագծում նախատեսվում է, որ քաղաքը էլեկտրականությամբ կսնուցվի քամուց եւ արեւային էներգիայից ստացված աղբյուրներից: Նոր քաղաքը բնակության հնարավորություն կտա մոտ 3 մլն մարդու, կունենա 2 նավահանգիստ եւ 1 օդանավակայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել