Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Հունվար 12,2011 00:00

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական մեծամասնության նախկին առաջնորդ Թոմ Դիլեյը դատապարտվել է երեք տարվա բանտարկության՝ փողերի լվացման գաղտնի համաձայնություն կնքելու մեղադրանքով: Դեռ 2010թ. նոյեմբերին, Տեխասի երդվյալ ատենակալների դատարանը Դիլեյին մեղավոր էր ճանաչել Հանրապետական ազգային կոմիտեի հաշվեհամարին ապօրինաբար 190 հազար դոլարի կորպորատիվ նվիրատվություն փոխանցելու մեջ: Հիշյալ գումարը հետագայում փոխանցվել էր 2002թ.-ին Տեխասի օրենսդիր ժողովի միջանկյալ ընտրություններում առաջադրված յոթ թեկնածուների հաշիվներին: Այդ թեկնածուներից վեցը ընտրություններում հաղթել էր, ինչը Հանրապետական կուսակցությանը հնարավորություն էր տվել վերահսկողության տակ առնել Տեխասի ներկայացուցիչների պալատը: Սակայն, նահանգի օրենսդրության համաձայն, ընկերությունները չեն կարող նվիրատվություն կատարել թեկնածուների նախընտրական հիմնադրամներին:

Ինքը՝ Դիլեյը, որը ժամանակին համարվել է Հանրապետական կուսակցությունից ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, իր դեմ հարուցված գործը որակել է որպես՝ «քաղաքական վենդետա»: 2006-ի ապրիլին, երբ դեռ նոր էր ծագել կորպորատիվ նվիրատվությունների մասին այս սկանդալը, Թոմ Դիլեյը հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել