Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՍԱՆՋԻՆ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՍՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ

Հունվար 12,2011 00:00

Երեկ Լոնդոնի դատարանը որոշել է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Մեծ Բրիտանիայից Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը քննարկել փետրվարի 7-8-ը կայանալիք լսումների ժամանակ: BBC-ի փոխանցմամբ, 39-ամյա ավստրալիացին հերքում է Շվեդիայում իրեն առաջադրված՝ շվեդ երկու կանանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքները՝ հայտարարելով, թե դրանք քաղաքական շարժառիթներ ունեն: Ասանջը Մեծ Բրիտանիայում կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին եւ 9 օր անազատության մեջ մնալուց հետո գրավով ազատ էր արձակվել: Այս պահին ավստրալիացին ապրում է Սաֆոլքի կոմսությունում՝ աջակիցների տրամադրած առանձնատանը: Նրան պարտադրել են ամեն օր ներկայանալ ոստիկանության տեղական բաժանմունք: Բացի այդ, Ասանջը իր ձեռքին 24 ժամ շարունակ կրում է էլեկտրոնային հատուկ սարք, որը իրավապահներին թույլ է տալիս մշտապես հետեւել նրա տեղաշարժին:

Անցած շաբաթավերջին հայտնի է դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Twitter սոցիալական ցանցից պահանջել է իրեն տրամադրել այդ կայքում գրանցված WikiLeaks-ի մի քանի ակտիվիստներին, այդ թվում՝ Ասանջին վերաբերող տեղեկություններ: Ենթադրվում է, որ դրանով ԱՄՆ-ն նախապատրաստական գործողություններ է սկսել Ասանջին մեղադրանք առաջադրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել