Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՔԻԱԹԻ ՓՈԽԱՐԵՆ

Հունվար 12,2011 00:00

\"\"Երեւանյան մշակութային օջախներում կայացած տոնածառի հանդեսներն այս տարի էլ առանձնապես ճաշակով ու հետաքրքիր չէին, բայց ի՞նչ արած՝ սա է մեր իրականությունը: Սակայն այս մասին չէ, որ ուզում ենք խոսել: Օրերս նման մի տաղտկալի միջոցառման է մասնակցել ծանոթներիցս մեկն ու ապշել: Ասում է՝ այնպիսի տպավորություն էր ստացել, թե Հյուսիսային պողոտայում էր, որովհետեւ միջոցառման ժամանակ դահլիճում են եղել հիմնականում ՀԱԿ-ամերձ կանայք ու տղամարդիկ՝ իրենց երեխաների ու թոռնիկների հետ: Մեկ էլ Ձմեռ պապի ու Ձյունանուշի փոխարեն բեմ է բարձրացել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ու ձմեռային հեքիաթի անակնկալների սպասող երեխաներով լեցուն դահլիճում բարձրախոսով վանկարկել՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Նույնը կրկնել են նաեւ «Հյուսիսայինի» ակտիվիստները: Այն, որ անգամ, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքն էր քաղաքականացված, որի արդյունքում օլիգարխներից ոմանք ներդրումներ արեցին, ոմանք՝ ոչ, այլեւս զարմանալի չէ, բայց որ Ամանորի տոներին էլ քաղաքական ենթատեքստ կհաղորդվեր, արդեն տարօրինակ է եւ ցավալի: Խեղճ երեխաներ եւ խեղճ մանկական հեքիաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել