Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոսկվայում սպասված ցույցը տեղի չի ունեցել

Հունվար 12,2011 00:00

\"\"Ձերբակալվել է 100 երիտասարդ

Երեկ Մոսկվայում Մանեժյան հրապարակի պարագծով մեկ շղթա կազմած ոստիկանները որեւէ մեկի թույլ չեն տվել մուտք գործել հրապարակի տարածք: Միաժամանակ «Մոսկվա» հյուրանոցի եւ իր աշխատանքը շարունակող «Օխոտնի ռյադ» առեւտրի կենտրոնի միջեւ ընկած հատվածը շարունակել է բաց մնալ: Երեկ այդ մասին հաղորդել է PanArmenian.net-ը՝ վկայակոչելով ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին: Ընդհանուր առմամբ Մանեժյան հրապարակի մոտ շուրջ 50 ոստիկանական ավտոբուս է կանգնեցված եղել, իսկ մերձակա փողոցները հսկել են հատուկ նշանակության ջոկատները: Խստացված ռեժիմով են աշխատել նաեւ մետրոյի պարեկային ծառայությունները: Անվտանգության այս խստացված միջոցները կապված են եղել ինտերնետում հայտնված հաղորդագրությունների հետ՝ առ այն, թե հունվարի 11-ին Մանեժյան հրապարակում չարտոնված ցույց կազմակերպելու մտադրություն կա: Դրա նախաձեռնողը ոմն «Դեկտեմբերի 11 շարժում» կազմակերպությունն է, որի մեջ, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տեղեկությունների, ներգրավված են մեկ ամիս առաջ «էթնոհանցավորության» դեմ կայացած ցույցի մասնակիցները: Հիշեցնենք, որ այդ ցույցը վերաճել էր դրա մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների: Թերթի տեղեկություններով, ցույցի մասին ինտերնետում հրապարակված հաղորդագրության հեղինակները կոչ էին արել Մանեժյան հրապարակ գալ բոլոր նրանց, ովքեր սատարում են «Ռուսաստանը՝ ռուսների համար» կարգախոսին: Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին պահանջել ԳՀՎ գնդապետ Վլադիմիր Կվաչկովի հրաժարականը, որը բերման է ենթարկվել զինված խռովության նախապատրաստման համար: Բացի դրանից, նախատեսվում էր առաջադրել այլազգիների նկատմամբ օրենսդրության խստացման պահանջներ:

Ակցիայի կազմակերպիչները խոստացել են համանման միջոցառումներ կազմակերպել յուրաքանչյուր ամսվա 11-ին: Մոսկովյան ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում չարտոնված ցույց թույլ չի տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել