Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Հունվար 12,2011 00:00

\"\"ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը առաջարկում է «ինտերնետային» հեղափոխություն

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել Առցանց ազատականների ալյանսի կամ 3Ա-ի ստեղծման նախաձեռնությամբ: Ալյանսի նպատակը համացանցի միջոցով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ազատականներին միավորելն է եւ «նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնելը ի շահ երկրի ու ժողովրդի»: Հայտարարությունում ընդգծվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը աննախադեպ հնարավորություններ է ստեղծել ընդհանուր գաղափարների շուրջ մարդկանց միավորման համար. «Մեր հայրենիքի աննախանձելի վիճակը, որին բոլորս քաջ տեղյակ ենք, չընտրված իշխանությունների անդադար ոտնձգությունները օրինականության ու մարդկանց հիմնարար ազատությունների հանդեպ, ինչպես նաեւ օրըստօրե բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակը ակտուալ են դարձրել մեր ազգի մտավոր ներուժը համախմբելու միջոցով երկրի հետընթացը կասեցնելու եւ հեղափոխական բարեփոխումների միջոցով զարգացման ուղի դուրս գալու խնդիրը»,- վստահ է նախաձեռնության հեղինակը: Ըստ ԱԺ նախկին փոխխոսնակի տարածած հայտարարության, 3Ա-ում «միասին փորձելու ենք ոչ միայն քաղաքական գործունեության նոր ձեւեր կիրառել, այլեւ հիմնել ազատականության եւ ժողովրդավարության հայ հասարակության համար նոր ավանդույթներ, այն է՝ գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ»:

Բոլոր նրանց, ում հետաքրքրեց այս նախաձեռնությունը, Կարապետ Ռուբինյանը հրավիրում է միանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործող 3Ա-ի անդամներին ու համակիրներին համախմբելու համար ստեղծված «3Ա» խմբին՝ https://www.facebook.

com/home.php?sk=group_124983517568572, ինչպես նաեւ «հավանել»՝ «like» տալ 3Ա-ի էջին՝ https://www.facebook.com

/pages/3A/179963528690069: 3Ա-ի պաշտոնական կայքը գործելու է https://groupspaces.com

/aaa/ հասցեով: Սա փակ խումբ է, որին առաջին առցանց համագումարից առաջ կմիանան բոլոր 3Ա-ին պաշտոնապես անդամագրվել ցանկացողները: 3Ա-ի գործունեությունն ապահովելու համար արդեն ստեղծել եւ տարբեր պատրաստության աստիճանի են հասցվել մի շարք այլ կայքեր, որոնք անմիջապես օգտագործելու համար չեն, այլ հնարավորություն են տալիս նախնական պատկերացում կազմել 3Ա-ի գործունեության ձեւերի եւ ոլորտների մասին. 3Ա-ի Ֆորումը՝ https://aool.forumotion.com/, որտեղ քննարկվելու են 3Ա-ի հիմնադիր փաստաթղթերը, ծրագրերը եւ այլ նյութեր: 3Ա-ի Բլոգը՝ https://aool.wordpress.

com/, հնարավորություն կտա ծանոթանալ 3Ա-ի նորություններին, կգտնեք նաեւ նյութեր, որոնք կարող են պատկերացում տալ նախատեսվող գործունեության որոշ ձեւերի ու մեթոդների վերաբերյալ: Կլինի «3Ա TV» առցանց հեռուստատեսություն՝ https://livestre.am/x0Jd. արդեն կարող եք դիտել փորձնական եթերի տեսագրությունը: 3Ա-ի You Tube Channel-ը՝ https://www.

youtube.com/user/aool3a, 3Ա-ի առցանց խանութը՝ https://www.

zazzle.com/lastak, 3Ա-ն Թվիթերում՝ https://twitter.com/3a_aool: 3Ա-ի կայացմանը մասնակցել ցանկացողների առաջիկա օրերի անելիքներն են՝ իրական անձնական տվյալներով գրանցվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անդամագրվել այնտեղի «3Ա» խմբին, հավանել՝ «like» տալ 3Ա-ի էջին, ծանոթանալ 3Ա-ի Բլոգին ու հիմնադիր փաստաթղթերի նախագծերին, գրանցվել 3Ա-ի Ֆորումում եւ ակտիվորեն մասնակցել այնտեղ ծավալվող քննարկումներին: Մոտակա մեկ-երկու ամսում նախատեսվում է ձեւավորել 10-15 հոգանոց՝ 3Ա-ի առցանց համագումարը նախապատրաստող նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խմբով վերջնամշակել ու հաստատել հիմնադիր փաստաթղթերը եւ հրավիրել ու անցկացնել 3Ա-ի առաջին առցանց համագումարը՝ հաստատել 3Ա-ի հիմնադիր փաստաթղթերը եւ ընտրել 3Ա-ի ղեկավար մարմիններ:

Երեկ այս առիթով պատասխանելով «Առավոտի» հարցին՝ եթե իրականում չենք կարողանում միավորվել եւ ի նպաստ հայրենիքի գործել, ինչո՞ւ եք կարծում, որ վիրտուալ աշխարհում կհաջողվի, Կարապետ Ռուբինյանն ասաց. «Վիրտուալ աշխարհում հիմա կենտրոնացված է մեր ժողովրդի հիմնականում երիտասարդ սերունդը, միաժամանակ կրթական բարձր ցենզ ունեցող սերունդը, եւ եթե նրանց մոտ դա չստացվի վիրտուալ աշխարհում, բնականաբար չի ստացվի նաեւ իրական աշխարհում, որը շատ ավելի կեղտոտ հարաբերությունների թատերաբեմ է: Գաղափարը հետեւյալն է. փորձել վիրտուալ աշխարհում ինչ-որ գաղափարներ ձեւավորել, քաղաքական, բարոյական ինչ-որ մի միջուկ ստեղծել, այնուհետեւ դա տեղափոխել իրական աշխարհ: Կստացվի, թե ոչ՝ ես որեւէ երաշխիք չունեմ: Դա կախված է բոլոր նրանցից, ովքեր կմասնակցեն այդ ալյանսին»:

Նախաձեռնության հեղինակն ամեն դեպքում հույս ունի, որ ձեւաչափը կստացվի եւ այնտեղ ավելի ժողովրդավարական, ազատական ու ժողովրդական մտածելակերպ ձեռք բերած անձինք իրական կյանքում՝ իրենց շրջապատում, ընտանիքներում, կսկսեն տարածել այդ գաղափարները. «Եվ մի օր էլ, երբ այդ մասսան կդառնա կրիտիկական, բոլորը կնայեն միմյանց եւ կասեն՝ իսկ մենք ինչո՞ւ պիտի այս ողորմելիներին հանդուրժենք, որ 21-րդ դարում մեր գլխին բռնապետ-բռնապետ խաղան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել