Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՏԱՄՈՔՍԸ ԱՂԲԱՐԿՂ ՉԷ

Հունվար 12,2011 00:00

Ամանորի տոնական կերուխումերից հետո հարկավոր է բեռնաթափման օրեր հայտարարել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խորհուրդ է տվել առողջապահության նախարարության Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Օրգանիզմը մաքրելու եւ տոներին հավաքած ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար դիետոլոգը առաջարկում է առաջիկա մի քանի օրերին հրաժարվել կենդանական ծագման սննդից՝ մսեղենից, ձկնեղենից, ձվից։ Ըստ նրա՝ պետք է սնվել բացառապես բուսական ծագման սննդով։ Վ. Պետրոսյանը նաեւ նկատել է, որ սնվելու անկանոն ռեժիմն ու ֆիզիկական շարժունակության բացակայությունը կարող են հանգեցնել առողջության համար վտանգավոր հետեւանքների. «Ընդունած սննդի մեծ մասը կարող է մնալ աղիքներում՝ առաջացնելով խմորումներ, նեխածություն եւ ինքնաթունավորում։ Այս երեւույթներից խուսափելու համար պետք է նաեւ շատ հեղուկ օգտագործել՝ հանքային եւ սովորական ջրի, ինչպես նաեւ թեյի տեսքով»: Բժիշկ-դիետոլոգը խորհուրդ տվեց թափել սառնարաններում տարեվերջից պահպանված աղցանները, նրբաբլիթները եւ այլ ուտեստները: «Որքան էլ դրամ եւ ժամանակ վատնած լինեք այդ կերակուրները պատրաստելու համար, միեւնույն է, հիշեք, որ ձեր ստամոքսն աղբարկղ չէ եւ այնտեղ չի կարելի ամեն տեսակ անպիտան բաներ լցնել»,- բացատրեց տիկին Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել