Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵ՞Ց

Հունվար 12,2011 00:00

0-ից 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կրկին դարձավ անվճար՝ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ: Ըստ առողջապահության նախարարության կայքէջի, առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը կուղղվի այդ ծրագրին: Հունվարի 1-ից 0-7 տարեկան երեխաները հանրապետության ցանկացած բուժհիմնարկում կարող են անվճար բուժօգնություն ստանալ, որի մեջ ներառված են հիվանդ երեխայի համար անհրաժեշտ բժշկական միջոցառումների ամբողջ ծավալը՝ դեղերով ու բժշկական պարագաներով ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները: Ըստ առողջապահության նախարարության, այս ծրագիրը ծննդօգնության տրամաբանական շարունակությունն է: Հիվանդ երեխաներին տրամադրվող բուժօգնության համար պետության կողմից վճարվող փոխհատուցումով բուժանձնակազմի աշխատավարձը մոտ 2 անգամ կբարձրանա: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ դա կնպաստի երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությանը, որակի բարձրացմանը, կկրճատվեն հիվանդանոցներում մանկական մահացության դեպքերը: Ինչպես նաեւ «լեւի» գումարների վճարումները կպակասեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ներդրվեց համավճարի փորձնական ծրագիրը, որով 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձել էր վճարովի՝ 1-2 կլինիկայում: Այս տարվանից այդ ծրագիրն այլեւս չի գործելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել