Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

7,25%-ը պահպանվեց

Հունվար 12,2011 00:00

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 11-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25%։ Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1,8% գնաճ, որի արդյունքում 2010թ. տարեկան գնաճը կազմել է 9,4%: Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի կարգավորման կարեւորագույն գործիքներից է համարվում, թեեւ գործնականում դրա արդյունավետությունը չի հաստատվում։

ԿԲ խորհուրդը նշել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով։ Պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7,5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի եւ ձվի գների աճի նպաստումը կազմել է 5,0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը՝ շուրջ 2 տոկոսային կետ: 

Պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են՝ նպաստելով նաեւ երկրորդային ազդեցությունների եւ գնաճային սպասումների ձեւավորմանը:

Սակայն ԿԲ խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը: ԿԲ կարծիքով՝ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի՝ նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսեւորումները եւ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները՝ ԿԲ խորհուրդը դեռեւս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31