Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՀԱՅԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Հունվար 12,2011 00:00

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի գլխավորությամբ, հանդիպել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: «Ազատություն» ռ/կ-ն վկայակոչելով Վիրահայոց թեմի մամլո դիվանը՝ փոխանցել է, որ Իլյա Երկրորդը ջերմորեն է ընդունել պատվիրակությանը: Նա իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրությանն ու բարեկամությանը, նաեւ հույս է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարվեն երկու եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը: Նա նաեւ հույս է հայտնել, որ այս տարի կկայանա Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան՝ ասելով, թե պատրաստ է ջերմորեն ընդունել Գարեգին Երկրորդին:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան նախատեսված էր 2010 թվականին, սակայն տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվելուց հետո տարվա ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել