Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Հունվար 12,2011 00:00

\"\"

«Շվեդ նախկին քաղաքական գործիչը ծրագրում է ուժեղացնել ԵՄ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քարոզչությունը». այսպես է վերնագրել ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հունվարի 10-ի իր հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է. «ԵԽԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինդբլադը հունվարի կեսին սկսում է մի ծրագիր, որը թույլ կտա եվրոպական քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախկին ղեկավարի ծրագիրն իրականացվելու է Լոնդոնում տեղակայված Ադրբեջան-Եվրոպական համայնք (TEAS) համակարգմամբ: «Ես իրականացնելու եմ TEAS-ում խորհրդատվություն եւ եվրոպացի քաղաքական գործիչների շրջանակում լոբբինգ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի շուրջ,- ասել է Լինդբլադը «Թրենդին» տված հարցազրույցում:- Ծրագիրը ներառում է հանդիպումներ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանում իմ գործընկերների հետ: Ես արդեն քննարկումներ եմ արել Ֆինլանդիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Իսպանիայից քաղաքական գործիչների հետ եւ մտադիր եմ դիմել ԵՄ եւ ԵԽԽՎ բոլոր անդամներին»: Լինդբլադը նաեւ ծրագրում է համագործակցել Ադրբեջանի խորհրդարանականների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել