Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱԼՈՒ Է ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՈՒՄ

Հունվար 11,2011 00:00

\"\"Հունվարի 14-30-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 73-րդ անգամ անցկացվելու է այս մարզաձեւի ամենահեղինակավոր գերմրցաշարերից մեկը՝ «Corus Chess Tournament»-ը, որը 2011 թվականից անվանափոխվել է «Tata Steel Chess Tournament»-ի: Ինչպես միշտ, մրցաշարը հավաքելու է ներկայիս գործող աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների զգալի մասին: «A» խմբում հանդես են գալու Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ռուսլան Պոնոմարյովը, Ալեքսեյ Շիրովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Էրվին Լամին: Տարբեր լրատվամիջոցներ ուժեղագույնների խմբի վերջին մասնակցի համար տարբեր անուններ են տալիս: Մի մասի ներկայացմամբ դա տանտերերից Յան Սմիթսն է, մյուսների համոզմամբ՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել